ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն արձագանքել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այն խոսքերին, թե Վլադիմիր Պուտինն ՈՒկրաինայում իր գործողություններով կարող է լուրջ անախորժությունների դրդել Միացյալ Նահանգներին։ «Թրամփի այն խոսքերի առիթով, թե Պուտինը «կրակի հետ է խաղում», և «իսկապես վատ բաներ» են կատարվում Ռուսաստանի հետ, միայն մի շատ վատ բանի մասին գիտեմ՝ երրորդ համաշխարհային պատերազմի։ Հուսով եմ՝ Թրամփը դա հասկանում է»,- գրել է Մեդվեդևը X-ի իր օգտահաշվում։               
 

փաշինյան նիկոլը հարիֆ չէ. նա հակառուս արևմտական է՝ հայ ժողովրդի թշնամի, ամեն ինչ անում է գիտակցված

փաշինյան նիկոլը հարիֆ չէ. նա հակառուս արևմտական է՝ հայ ժողովրդի թշնամի, ամեն ինչ անում է գիտակցված
28.05.2025 | 15:16

Ամենայն հայոց խայտառակություն ու փորձանք սիմոնյան ալենն ասում է, որ Հայաստանի տարածքում պետք է վերաբնակվեն ադրբեջանցիներ, որոնք կապրեն այնպես, ինչպես հայերը Վրաստանում:

Սա, անշուշտ, կատարյալ ինքնիշխան ժողովրդավարական երկրի երկրորդ դեմքի քաղաքական հայտարարություն է. հայերը 100 տոկոսով չեն ուզում ադրբեջանցիներին տեսնել իրենց հողի վրա, բայց հայերի ղեկավարությունը դա ուզում է և կանի, քանզի այդպես է ուզում Արևմուտքը՝ աշխարհի բոլոր անողնաշար երկրների լեգիտիմության աղբյուրը, միակ ատյանը, որն ամենաճիշտն է զգում և որոշում, թե ինչ է պետք աշխարհի անողնաշար երկրների ժողովուրդներին:

Բնականաբար, խայտառակ սիմոնյան ալենը գեթ մեկ բառ չի խոսում գոնե արցախահայության վերադարձի մասին իրենց տները, քանի որ դա չի տեղավորվում Արևմուտքի հետաքրքրությունների դաշտում:

Հավելեմ, որ սիմոնյան ալենի հիմնական գործառույթը ժողվարչապետ փաշինյանի հակազգային մտքերի հնչեցումն ու շրջանառության մեջ դնելն է. այն, ինչ չի ասում ժողվարչապետը ինչ-ինչ պատճառներով, ասում է սիմոնյան ալենը, հետո դա դառնում կառավարության ծրագիր, հետո՝ իրականություն:

Իսկ փաշինյան նիկոլը դժգոհ է Խորհրդային Միությունից, ինչպես և բոլոր գրանտակեր գործակալները:

Այսօր սա ասել է Սարդարապատում. «Խորհրդային Միության գրեթե ողջ ընթացքում Առաջին Հանրապետությունը թիրախավորվեց որպես չարիք, ծաղրի ու արհամարհանքի առարկա դարձավ։ Կայսրությունը դրանով նպատակ էր հետապնդում ոչնչացնել անկախ պետականության այն ծիլերը, որ մեր գիտակցության մեջ կարող էր վերընձյուղած լինել Առաջին Հանրապետությունը»:

Իհարկե, փաշինյան նիկոլը սուտ է խոսում:

Խորհրդային Միությունը դաշնակների երկիրը վարկաբեկող ընդամենը երեք ֆիլմ նկարահանեց՝ «Զանգեզուր», «Սարոյան եղբայրները», «Նվագախմբի տղաները»:

Եվ դրանով բավարարվեց:

Այսինքն, էլ չընկավ Նժդեհի կամ ՍՍ-ի լեգեոներ Դրոյի հետևից, պարզապես արհամարհեց:

Բայց պետք է խոստովանել, որ փաշինյան նիկոլն իրոք սիրում է Առաջին հանրապետությունը՝ չսիրելով դաշնակներին: Քանի որ նա այսօր անում է դաշնակների գործը, այն է՝ Ռուսաստանի հեռացում, Հայաստանի լուծարում և թուրքական վիլայեթի հիմնադրում այս տարածքում:

Միակ տարբերությունն այն է, որ այն ժամանակվա դաշնակները, մեղմ ասած, հարիֆ էին, խաբվեցին անգլիացիներին և իրենց ու պետության գլուխը կերան, իսկ փաշինյան նիկոլը հարիֆ չէ. նա հակառուս արևմտական է՝ հայ ժողովրդի թշնամի, ամեն ինչ անում է գիտակցված, իրականացնում է իր սրբավայրի՝ հավաքական Արևմուտքի մուրազն այս երկրում:

Իսկ հայրենի ընդդիմությունը շարունակում է իր, մեղմ ասած, անիմաստ գործունեությունը՝ իմպիչմենտ է ուզում, բայց թեկնածու չունի, թեկնածու էլ ունեցավ՝ անհրաժեշտ ձայներ չի ունենա: Մեռանք ասելով էդ մարդկանց. փաշինյան նիկոլն այս պահին եթիմի կարգավիճակում է, չունի այլևս ամերիկյան հենարան՝ մնացել է շատ թույլ Եվրոպան, Թրամփը բրախել է դրանց բոլորին աշխարհով մեկ, էլ ի՞նչ ունեք վախենալու, գործի անցեք:

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 926

Մեկնաբանություններ